Անջելինա Ջոլիի հայրը Թրամփին համարում է լավագույնը՝ Լինքոլնի ժամանակներից ի վեր
Ամերիկացի դերասան Ջոն Վոյթը՝ դերասանուհի Անջելինա Ջոլիի հայրը, տեսահոլովակ է հրապարակել՝ հաջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի:
Ձայնագրության մեջ Վոյթը Թրամփին ամերիկյան հանճարեղ ղեկավար է անվանում՝ Աբրահամ Լինքոլնի օրերից ի վեր։
«Հանրապետական կուսակցության կողմնակիցներ, գիտեմ, որ կհամաձայնեք. մեր նախագահը մեծ հարգանք ու սեր է վայելում: Այս գործը հեշտ չէ», – ասաց նա:
Նա նաև Աստծու օրհնանքը խնդրեց Ամերիկայի համար և մաղթեց, որ Թրամփը ժողովրդին իմաստնությամբ առաջնորդի: