Հռոմի պապը աբորտը համեմատել է վարձու մարդասպանի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին խոսել է աբորտի դեմ, ընդգծելով, որ հղիությունը չի կարելի դադարեցնել, նույնիսկ եթե պտուղը հիվանդ է, հաղորդում է Associated Press-ը:
Նա կոչ արեց բժիշկներին փրկել չծնված երեխաներին նույնիսկ ամենածանր դեպքերում:
Հռոմի պապը հավելեց, որ աբորտին հակազդելը կրոնական խնդիր չէ, այլ մարդկային:
«Արդյոք օրինակա՞ն է խնդիրը լուծել՝ կյանքը խլելով: Կարելի՞ է մարդասպան վարձել`խնդրի լուծման համար»,- ասաց նա: