Թրամփը հույս ունի Ճապոնիայի հետ առեւտուրն առավել ազնիվ դարձնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Տոկիոյում գործնական շրջանակների ներկայացուցիչների առաջ, հայտարարել է, որ հույս ունի Ճապոնիայի հետ առեւտուրն առավել ազնիվ դարձնել, հաղորդում է NHK-ը:
«ԱՄՆ-ն եւ Ճապոնիան առեւտրային հարաբերությունների հարցով լարված բանակցություններ են վարում: Հուսով եմ՝ այժմ առավել ազնիվ կլինի այդ առեւտուրը: Կարծում եմ՝ մենք դա կանենք: Մոտակա մի քանի ամիսների ըթնացքում հույս ունեմ մեծ հայտարարություն անել»,- հեռուստաալիքը մեջբերում է Թրամփի խոսքը:
ԱՄՆ նախագահն այսօր ժամանել է Տոկիո: Թրամփը կհանդիպի կայսր Նարուխիտոյի եւ վարչապետ Սինձո Աբեի հետ, կայցելի նաեւ ամերիկյան ռազմաբազա: Թրամփն առաջին պաշտոնական հյուրը կլինի այն բանից հետո, երբ գահը զբաղեցրեց կայսր Նարուխիտոն, հաղորդում է «ՌԻԱ»-ն: