Wikipedia–ն Թուրքիայում արգելափակման հարցը տեղափոխել է Եվրադատարան
Համաշխարհային առցանց հանրագիտարան Wikipedia–ն Թուրքիայում կայքի արգելափակման հարցով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Wikipedia–ն արգելափակվել էր 2017 թվականի ապրիլի 29–ին՝ մի քանի հրապարակումներում անթույլատրելի բովանդակության պատճառաբանությամբ։
Wikipedia–ի հիմնադրամի ղեկավար Քաթերին Մահերը հեռուստակոնֆերանսի միջոցով թուրք լրագրողներին հայտնել է, որ ստիպված են եղել դիմել Եվրադատարան, քանի որ Թուրքիայում իրավական պայքարը դատարաններում արդյունք չի տվել։