Հայտնի է՝ ինչու դա Վինչին չի ավարտել «Մոնա Լիզան»
Լեոնարդո Դա Վինչին(1452-1519) չի կարողացել ավարտել աշխատանքը «Մոնա Լիզա» եւ «Մոգերի երկրպագություն» նկարների շուրջ ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության պատճառով: Այդպիսի վարկած է առաջ քաշել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականներից մեկը: Նրա աշխատության արդյունքները հրապարակված են Brain: A Journal of Neurology գիտական պարբերականի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած անհնար է 500 տարի առաջ մահացած մարդու համար ախտորոշում անել՝ ես վստահ եմ, որ այդ դա ամենահամոզիչ եւ ճշմարիտ բացատրությունն է, որ Լեոնարդոն խնդիրներ ուներ իր աշխատանքներն ավարտելու հետ կապված,- The Daily Telegraph թերթը մեջբերում է պրոֆեսոր Մարկո Քաթանիի խոսքերը:-Համաձայն պատմական գրառումների՝ նա չափազանց շատ ժամանակ էր ծախսում իր գործերը պլանավորելու համար. նա տեւական ժամանակի ընթացքում չէր կարողանում կենտրոնանալ մեկ գործի շուրջ»:
Քաթանին խոստովանում է, որ դա Վինչիին այդ ախտորոշումը վերագրելու համար նրան դրդել են նույն հիվանդությամբ տառապող մարդկանց ուսումնասիրելու ու դիտարկելու արդյունքները: Այդպիսի խանգարումով մարդիկ շատ քիչ են քնում եւ աշխատում են գրեթե օր ու գիշեր: Այդ հոգեկան խանգարման նշաններից են նաեւ դիսլեքսիան, այսինքն՝ կարդալու ունակության խանգարումը, եւ ձախ ձեռքի գերիշխող կիրառումը: Այդ ամենը նկատվել է դա Վինչիի մոտ:
Դա Վինչիի ժամանակակիցների գրառումները վկայում են, որ Վերածննդի դարաշրջանի հանճարեղ գիտնականը տառապում էր քրոնիկ պրոկրաստինացիայով (կարեւոր գործերը հետաձգելու սովորություն): Այսպես, մասնավորապես, «Մոնա Լիզայի» շուրջ աշխատանքը նա սկսել էր 1503 թվականին եւ չեր ավարտել ընդհուպ մինչև մահ՝ 1519 թվականին:
Ավելի վաղ իտալացի բժիշկները հայտարարել էին, որ դա Վինչին չի կարողացել ավարտել գլուխգործոցը ընկնելու հետեւանքով ստացած ձեռքի լուրջ վնասվածքի պատճառով: