Քեյթ Միդլթոնը արձակուրդն անցկացնում որդու հետ
Նորածին արքայազն Ջորջը հնարավոր է և դառնա Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր՝ շարունակելով հին ավանդույթները, սակայն ծնողները մտադիր են նրան ժամանակակից ոգով դաստիարակել: Քեմբրիջի դուքսն ու դքսուհին հրաժարվել են դայակների ծառայություններից և մեկնել Միդլթոնների առանձնատուն: Ներկայումս փոքրիկ Ջորջի սիրելի զբաղմունքը, իհարկե, քնելն է: Հետո երեխան արթնանում է, ուտում, և.ամեն ինչ կրկնվում է: «Քեյթն ու Ուիլյամը զբոսնում են որդու հետ, խաղում, նրան առավելագույն ուշադրություն են ցուցաբերում: Երբ երեկոյան երեխան քնում է, նրանք ընթրում են ընտանեկան սեղանի շուրջ և քննարկում անցած օրվա իրադարձությունները»,- հաղորդում է "Us Weekly"-ն: