Թրամփը զղջում է Թերեզա Մեյի վաղաժամ հրաժարականի համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զղջում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վաղաժամ հրաժարականի առիթով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես շատ եմ ցավում Թերեզայի համար, նա ինձ շատ դուր է գալիս»,-լրագրողներին ասել է Ամերիկայի առաջնորդը Սպիտակ տանը ուրբաթ՝ Ճապոնիա մեկնելու նախօրեին:
«Նա շատ էր աշխատում: Ես հանդիպելու եմ նրան երկու շաբաթվա ընթացքում»,-հավելել է նախագահը:
Ուրբաթ Մեյը հայտարարել էր, որ որոշել է հեռանալ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հունիսի 7-ին, ընդ որում՝ նա կատարելու է վարչապետի պարտականությունները մինչեւ թորիների նոր առաջնորդի ընտրության գործընթացի ավարտը: Նա նշել է նաեւ, որ պահպանողականների նոր առաջնորդի ընտրության արշավը կմեկնարկի հունիսի 10-ին:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական այցը Մեծ Բրիտանիա նշանակված է հունիսի 3-5-ը: