Հրապարակվել է տեսանյութ Լիոնում պայթյունի վայրից
Համացանցում հայտնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի վայրից տեսահոլովակը:
Կադրերում երեւում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, շտապ օգնությունն ու հրշեջները: Տեղի ունեցող իրադարձություններին հետեւում են անցորդները: Հարակից տարածքը շրջապատել են: Տեղական իշխանությունները կոչ են անում խուսափել այցելություններից քաղաքի այդ շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պայթյունը որոտացել է ուրբաթ երեկոյան Վիկտոր Հյուգո եւ Սալ փողոցների խաչմերուկում գտնվող հացի փռի մոտակայքում: ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխա: Նրանք ծանր վնասվածքներ չեն ստացել:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի պատճառը ականապատ կապոցն էր: Դատախազությունը սկսել է հետաքննությունը «Կանխամտածված սպանության փորձ» հոդվածի շրջանակներում: Տեսախցիկները գրանցել են, որ անհայտ անձը հացի փռի մոտ հեծանիվով անցնելիս նետել է կապոց, որն այնուհետեւ պայթել է: Ոստիկանությունը հետաքննում է այդ տղամարդուն: