Թերեզա Մեյը հայտարարել է հրաժարականի մասին
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կհեռանա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Համապատասխան հայտարարությունը նրան ստիպել են անել կուսակիցները, ներառյալ Կառավարության անդամները, որոնք դժգոհ են Մեյի կողմից ԵՄ հետ Brexit-ի մասին ներկայացված նոր համաձայնագրից:
Սա նշանակում է, որ Մեյը պետք է հեռանա նաև վարչապետի պաշտոնից: Սակայն հունիսի 7-ին պաշտոնից հեռացումը նրան թույլ է տալիս որպես լիիրավ վարչապետ ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով հունիսին սկզբին պետակամ այցով ժամանելու է Բրիտանիա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք հայտնել էինք այն մասին, որ Մեյը հնարավոր է՝ հրաժարական տա: