Թրամփը Վրաստանին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և աջակցություն հայտնել երկրի տարածքային ամբողջականությանը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի Անկախության օրվան ընդառաջ շնորհավորական նամակ է հղել երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեին, հայտնում է tass.ru-ն՝ վկայակոչելով Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիին:
«Նամակում նշվում է նաև Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված աջակցության մասին»,-ասել է նախարարը:
Նա մանրամասնել է, որ շնորհավորական նամակում Թրամփը Վրաստանին իր երախտագիտությունն է հայտնել համաշխարհային մարտահրավերների հաղթահարման հարցում, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում ունեցած ներդրումի համար:
Վրաստանի անկախության օրն ազգային տոն է, որը նշվում է ամեն տարվա մայիսի 26-ին: 1918թ. մայիսի 26-ին ռուսական կայսրության կազմից դուրս գալուց հետո հռչակվել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը: