ԱՄՆ-ը եւս 17 կետով մեղադրանք է առաջադրել Ասանժին
ԱՄՆ արդարադատության նախարարությունը եւս 17 կետով մեղադրանք է առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հաղորդում է «ՌԲԿ»-ը:
Մեղադրանքների թվում է գաղտնի աղբյուրների անօրինական հրապարակում, ինչպես նաեւ հանցավոր համաձայնություն հետախուզության նախկին ռազմական վերլուծաբան Չելսի Մենինգի հետ եւ նրան օգնության տրամադրում՝ գաղտնի տեղեկատվության ստացման հարցում: