Թուրքիան հերքել է С-400 համակարգերի ձեռքբերման վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած վերջնագրի մասին տեղեկությունները
Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Յավուզ Սելիմ Քըրանը հերքել է ավելի վաղ լրատվամիոջցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ-ն պահանջել է մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջը չեղարկել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը: Ինչպես նշում է «Ա Հաբեր» հեռուստաալիքը, այս մասին պաշտոնյան հայտնել է Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:
«Պաշտոնական մակարդակով ոչ մի նման բան չի եղել»,- Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ասել է Քըրանը: Նրա խոսքով՝ մարտին ԱՄՆ-ը բարեփոխել է Patriot զենիթահրթիռային համակարգի մատակարարման վերաբերյալ նախկին առաջարկը:
Ավելի վաղ լրատվամիջոցները Միացյալ Նահանգների պետքարտուղարությանը հղումով հաղորդել էին, որ Վաշինգտոնը Անկարային սպառնացել է «շատ լուրջ հետևանքներով», եթե վերջինս 2 շաբաթվա ընթացքում չհրաժարվի С-400-ների մատակարարումից, ինչպես նաև սպառնացել էին Թուրքիային հեռացնել F-35 կործանիչների ստեղծման ծրագրից: