Ֆրանսիացի քաղաքապետը որոշել է վիագրա բաժանել բնակիչներին ծնելիությունը խրախուսելու համար
Ֆրանսիական Մոնտերո քաղաքի քաղաքապետը որոշել է զույգերին վիագրա առաջարկել ծնելիության խրախուսման և տեղի բնակչության նվազման դեմ պայքարի համար։
Քաղաքապետ Ժան Դեբոզին ստորագրել է կարգադրություն այն մասին, որ պատրաստ է վիագրա բաժանել տեղի զույգերին, որպեսզի բարձրացնի ծնելիությունը եւ թույլ չտա տեղական դպրոցների փակումը բնակչության անբավարար թվաքանակի պատճառով։ «Հաբերը կուղարկվեն 18-40 տարեկան զույգերին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան երեխա սաղմնավորելու և այդկերպ պահպանելու երկու գյուղերի դպրոցները»,- ասվում է կարգադրությունում, տեղեկացնում է The Local-ը։
Որոշ քննադատներ կասկածում են, որ Դեբոզիի ծրագիրը օրինական է, քանի որ վիագրան Ֆրանսիայում կարելի է ստանալ միայն դեղատոմսով։