Հնարավոր է՝ ուրբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարի հրաժարականի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հնարավոր է, ուրբաթ հայտարարի հրաժարականի մասին, հայտնում է Times պարբերականը՝ վկայակոչելով Մեյի կողմնակիցներին:
Չորեքշաբթի երեկոյան բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը հրաժարական էր ներկայացրել երկրի վարչապետի հետ Brexit-ի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով:
Պարբերականը պնդում է, որ Մեյի կողմնակիցները կարծում են, որ նա հրաժարականի մասին կհայտարարի սըր Գրեմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո:
Մեյը հուսալով հասնել Brexit համաձայնագրին պատգամավորների աջակցությանը՝ նախօրեին հանդես էր եկել մի քանի խոստումներով, որոնք նրա տեսակետից կարող էին տարահամոզել փաստաթղթի հակառակորդներին, որը չորրորդ անգամ խորհրդարան կներկայացվի հունիսի սկզբին: Մեյի հայտարարություններից կարևորը այն խոստումն էր, որ խորհրդարանին հնարավորություն կտա քվեարկել երկրորդ հանրաքվե անցկացնելու և ԵՄ-ի հետ ապագա առևտրային հարաբերությունների սցենարների հարցերով: