ԱՄՆ-ը պատրաստ չէ առեւտրային բանակցություններին. ԵՄ
Եվրամիությունը պատրաստ է անհապաղ առեւտրային բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, սակայն վերջինս պատրաստ չէ: Այս մասին հայտարարել է առեւտրի հարցով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը:
Ելույթ ունենալով ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո, նա ասել է, որ եթե կողմերն առաջընթացի շուրջ համաձայնության հասնեին, ապա արագ կընթանար այդ գործընթացը: Մալմստրեմի խոսքով՝ բացարձակ հասկանալի է, որ գյուղատնտեսությունը չի մտնում եվրոպական բանակցային մանդատում: Նա չի հստակեցրել, թե ինչու Վաշինգտոնը պատրաստ չէ բանակցություններին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը սակագների նվազեցման շուրջ համաձայնության էին հասել 2018 թվականի հուլիսին: