Ամերիկացի կոնգրեսականները փորձում են վերջ դնել «անվերջ պատերազմի» օրենքին
ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածությունն աճում է: Որոշ դեմոկրատ եւ հանրապետական օրենսդիրներ կոչ են անում չեղյալ համարել «անվերջ պատերազմի» օրենքը, հաղորդում է Reuters-ը:
Դեմոկրատ կոնգրեսական Բարբարա Լին եւ հանրապետական Թոմաս Մասին կոչ են արել չեղարկել «2001թ. ռազմական ուժի կիրառման թույլատրման» օրենքը (AUMF), որն ընդունվել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից մի քանի օր անց:
Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը հավանություն է տվել պաշտպանական ծախսերի մասին օրինագծի փոփոխություններին, որով չեղարկվում է AUMF-ը:
Օրենսդիրները հայտարարել են, որ 18 տարի անց ժամանակն է, որ Կոնգրեսը չեղարկի այդ օրենքն ու վերջ դնի «անվերջ պատերազմին»: