«ՆԵԻՐՈ» ճապոնական երաժշտական երկրորդ մրցույթ-փառատոնը կանցկացվի Երեւանում
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում մայիսի 26-ին կանցկացվի «ՆԵԻՐՈ» ճապոնական երաժշտական երկրորդ մրցույթ-փառատոնը: Փառատոնը կազմակերպում է հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակաման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հայ-Ռուսական համալսարանի աջակցությամբ:
Փառատոնի ժամանակ մրցույթի մասնակիցներն ու փառատոնի հուրերը կկատարեն ինչպես ժամանակակից, այնպես էլ ավանդական ճապոնական երգեր: Կլինեն նաև պարային և գործիքային կատարումներ:
Միջոցառման աջակիցներն են՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, Հայ-Ռուսական համալսարանը, Հոտելիեր, Մեդիա գրուպ, Վի Էնն և Ասյա-Արարատ թրեվլ կազմակերպությունը:
Մուտքն ազատ է: