ԱՄՆ-ում չկատարած սպանության համար 46 տարի բանտում անցկացրած նկարիչը 1,5 մլն դոլար կստանա
Ամերիկացի նկարիչ Ռիչարդ Ֆիլիպսը 46 տարի բանտում անցկացնելուց հետո ազատ կարձակվի: Չկատարած սպանության համար բանտարկված նկարիչը կորցրած տարիների համար 1,5 մլն դոլար կստանա, հաղորդում է CBSNews-ը:
Նրա նկարներն այժմ վաճառվում են հազարավոր դոլարներով, եւ այդ ամենը շնորհիվ բանտում անցկացրած տարիների:
Ֆիլիպսն ասում է, որ իր նկատմամբ խղճահարության ժամանակ չունի:
«Ես լավ կլինեմ անկախ ամեն ինչից: Անկախ նրանից՝ կլինի փոխհատուցում, թե՝ ոչ»,- նշել է նկարիչը: