Ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի «Սև ցուցակը»
Ինչպես հայտնի է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր հայտնի «Սև ցուցակը», որտեղ ներառված են մոտ 335 մարդ, ովքեր այցելել են Արցախ: Բացի սովորական մարդկանցից այդ ցուցակում ներառված են նաև աշխարհին հայտնի դեմքեր: «Սև ցուցակի» նկատմամբ արձագանքն առաջացրեց ծիծաղ: Մարդիկ իրենց անուններն այդ ցուցակում տեսնելով չեն ափսոսացել, որ այցելել են Արցախ: Ցուցակում ներառված են նաև մարդիկ, ովքեր երբեք չեն այցելել Արցախ, սակայն ցանկություն են հայտնել գնալ : Այս քայլը շատերի կարծիքով' Արցախի գովազդն է, քանի որ այդպիսով մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են այցելել Արցախ:
Բաքվում որոշում է կայացվել, որ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրները' Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան պետք է ստորագրեն համատեղ համաձայնագիր, որպեսզի ստեղծեն միասնական սև ցուցակ: Ադրբեջանի տրամաբանության համաձայն Արցախ կամ օրինակ Աբխազիա այցելած մարդկանց իրավունք չի տրվելու գնալ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրներ: Իսկ ՎՈՒԱՄ-ի անդամ հանդիսացող երկրների քաղաքացիները կենթարկվեն տուգանքների:
Ադրբեջանը ցանկանում է այս խաղի մեջ ներքաշել իր եղբայրական պետությանը' Թուրքիային, որպեսզի Արցախ այցելողները չկարողանան գնալ Անթալիա: Սակայն Անդրբեջանը մոռանում է, որ Անթալիայից բացի մարդիկ կարող են այլ վայրերում հանգստանալ: