Թրամփի տեսքով ռոբոտը՝ զուգարանակոնքին նստած, կուղեւորվի Բրիտանիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսքով ռոբոտը, որը խոսում է եւ նստած է ոսկե զուգարանակոնքին, կուղարկվի Մեծ Բրիտանիա բողոքներից առաջ՝ կապված Լոնդոն նրա պետական այցի հետ, տեղեկացնում է SkyNews-ը։
Ամերիկացի Դոն Լեսեմը 25 հազար դոլար է վճարել սեփական գրպանից, որպեսզի ստեղծվի մոտ 5 մետր բարձրությամբ ռոբոտ, որը կարտաբերի նախադասություններ, որոնք հաճախ օգտագործում է նախագահը, այդ թվում «ես շատ կայուն հանճար եմ» եւ «դավադրություն չկա»։
Թրամփը պետք է այցելի Մեծ Բրիտանիա հունիսի 3-5-ին՝ բանակցելու վարչապետ Թերեզա Մեյի հետ։
67-ամյա Լեսեմը Ֆիլադելֆիայից աշխատում է Չիանստանում, այն ֆաբրիկայում, որն արտադրում է դինոզավրերի մեխանիկական մոդելներ կենդանաբանական այգիներին եւ թանգարաններին վաճառելու համար։
«Ես տանել չեմ կարողանում այդ տղային։ Ես մտածեցի, որ եթե նրանք կարողանում են հսկայական դինոզավր պատրաստել, կկարողանան նաեւ 5 մետրանոց Թրամփ սարքել զուգարանակոնքի վրա, որովհետեւ հենց այնտեղ է նա անցկացնում օրվա մեծ մասը, եւ հենց այդտեղ են ծնվում նրա լավագույն գաղափարները»։