Թրամփը երկարաձգել է Իրաքի նկատմամբ սահմանված արտակարգ դրության ռեժիմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր երկարաձգել է Իրաքի նկատմամբ սահմանված արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2003 թվականին, հաղորդում է «ՌԻԱ»-ն:
«Իրաքի վերականգնման ճանապարհին խոչընդոտները, երկրում խաղաղության եւ անվտանգության հաստատումը, քաղաքական, վարչական եւ տնտեսական ինստիտուտների զարգացման աջակցությունն արտակարգ սպառնալիք են ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»,- ասվում է Կոնգրեսին ուղղված նախագահի նամակում:
Հրամանը ստորագրվել էր 2003 թվականին Ջորջ Բուշ կրտսերի կողմից՝ ամերիկյան զորքերի կողմից Սադամ Հուսեյնի կառավարության տապալումից հետո: Փաստաթղթի հիմնական նպատակն Իրանի վերականգնման Հիմնադրամի պաշտպանությունն էր, որը գտնվում էր ԱՄՆ-ի ենթակայության տակ, եւ երկրում ամերիկյան ընկերությունների, առաջին հերթին, նավթահանող ընկերությունների աշխատանքը:
Բացի այդ, Թրամփի հրամանագրով երկարաձգվում են նախկին նախագահների եւս մի քանի հրամանագրեր, որոնք ընդունվել են տարբեր տարիներին փաստաթղթի մշակման ընթացքում: