Դաշնակցությունն Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում
Դաշնակցությունը մայիսի 23-ին ժամը 19.00-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ:
«ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն,գիտակից և պատրաստակամ պահվածքի համար», - նշել է Սաղաթելյանը: