Ջենիֆեր Էնիսթոնը ցանկանում է նկարահանվել սարսափ ֆիլմում
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն, ում անունը մշտապես կապված է Հոլիվուդյան բարի, ընտանեկան կատակերգությունների հետ, անսպասելի հայտարարել է, որ երազում է կայանալ բոլորովին այլ ժանրում: «Ես շատ կուզենամ նկարահանվել սարսափ ֆիլմում,-ասել է նա,-օրինակ հոգեբանական ծանր, ազդեցիկ, կախարդների մասին ֆիլմերում»: Էնիսթոնն ասել է, որ կատակերգություններում դժվար է խաղալը, քանի որ իր ներքին վիճակը միշտ չէ, որ համապատասխանում է ժանրի ուրախ, անհոգ պահանջին: