Նիկոլ Փաշինյանը վաղը հանդես կգա հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հանդես կգա կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ: