Փաստորեն, խուլիգանությունը համացանցից իջնում է իրականություն. Գևորգ Պետրոսյան
Աժ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խստորեն դատապարտում եմ Հրանտ Մարգարյանի նկատմամբ մի քանի փողոցային դուրսպրծուկների կողմից իրականացված խուլիգանական արարքը:
Փաստորեն, խուլիգանությունը համացանցից իջնում է իրականություն, և ինչպես համացանցում էր անպատժելի, այնպես էլ իրականությունում…
Հիմա կտեսնենք, թե օրենքի առաջ բոլորի հավասարության մասին Փաշինյանի հավաստիացումները որքանով են իրական…
Փաշինյանը նախանձելի վիճակում չէ…
Նա ղեկավարում է մի երկիր, որի սոված ժողովուրդը իր իսկ ապիկար կառավարման շնորհիվ դարձավ նաև իրարատյաց ու միմյանց թշնամի։
Սրանից կործանում կես քայլ է…»: