Ջրի շշով մարդուն հարվածելու համար քրեական պատասխանատվության ենթարկելը, կալանավորելը և դատելը ճիշտ չի
Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես իրավաբան չեմ, բայց, իմ կարծիքով, ջրի շշով մարդուն հարվածելու համար քրեական պատասխանատվության ենթարկելը, կալանավորելը և դատելը ճիշտ չի։ Դա խուլիգանություն է, որ պետք է համապատասխան գնահատականի արժանանա, չգիտեմ, տուգանք, կամ թող 15 օր Երևանում ջրի շշերը մաքրի։
Բայց էսօր ֆբ-ում տեսա վրդովված մարդկանց խումբ, որ քրեական գործ հարուցելու որոշումը որակում էին բռնապետություն, քաղհալածանք, ճնշում, արդարադատության մահ։ Մի խոսքով, հայրենիքը վտանգված է։
Հիշում եմ, երբ դատարկ ջրի շշով հարվածելու համար դատում էին, երբ բարևելու համար սպանում էին, եղևնի դնելու համար տարիներով փակում էին, էս մարդիկ ծպտուն չէին հանում։ Երևի անհայրենիք էին էն ժամանակ։ Ուրախ եմ, որ հիմա ազատագրվել են, հայրենիքի զգացում ունեն ու կարծիք հայտնելու ունակություն։ Գոնե մերսի ասեք դրա համար։ Գիտեք` ում»: