Եվրոպան կոչ է անում Ուկրաինային ազատվել «խորհրդային ժառանգությունից»
Ուկրաինայում Եվրախորհրդարանի ղեկավարի ներկայացուցիչ Հյու Մինգարելին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է ազատվեն քաղպաշտպանության ոլորտում «խորհրդային ժառանգությունից»: Մինգարելին նշել է, որ քաղպաշտպանության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները համապատասխանում են Ուկրաինայի քաղաքացիների սպասելիքներին:
«Մենք բոլորս գիտենք և հասկանում ենք հնացած «խորհրդային ժառանգությունից» մեր պետական հզոր ապարատի հրաժարվելու անհրաժեշտությունը»,- ասել է Մինգարելին:
Նրա խոսքով՝ պետական ապարատի փոխարեն Ուկրաինան պետք է ստեղծի իրավապահ մարմիններ, որոնք կկատարեն երկրի քաղաքացիների կամքը: