Սկանդալ «Եվրատեսիլ 2019»-ում․ Եվրոպական հեռարձակումների միությունը որակազրկել է բելառուսական ժյուրիին
Եվրոպական հեռարձակումների միությունը որոշում է կայացրել «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի օրենքները խախտելու համար որակազրկել բելոռուսական ժյուրիին:
«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը տեղի է ունենալու այսօր՝ մայիսի 18-ին, Թել Ավիվում։ Հայտնի շոուի հաղթողին ընտրում են հեռուստադիտողների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների քվեարկությամբ։ Սակայն, շաբաթ օրը հայտնի է դարձել, որ Բելառուսը ձայներ կարող է ստանալ միայն հեռուստադիտողներից, քանզի պետության կողմից ներկայացված պրոֆեսիոնալ ժյուրիի ողջ կազմը որակազրկվել է։ Պարզվել է, որ նրանք մամուլի ներկայացուցիչներին պատմել են իրենց նախընտրելի մասնակիցների, ինչպես նաեւ առաջին կիսաեզրափակչի քվեարկության մասին, ինչն արգելված է։ Այնպես, որ բելոռուսական ժյուրիի անդամների «կարծիքը» հաշվի չի առնվելու։ Այսինքն, այն երկիրը, որին Բելառուսը տվել է 12 միավոր չի ստանա դրանք։