Թանգարանների մուտքը կլինի անվճար
Մայիսի 18-ին աշխարհի մի շարք երկրներում նշում են Թանգարանային գիշերը: Այդ օրը թանգարանները և մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար կազմակերպում են միջոցառումներ, ներկայացնում են հատուկ հավաքածուներ և այլն:
Հայաստանն այս միջոցառումն իրականացնում է արդեն 16 տարի: Եվ ամեն տարի մասնակից թանգարանների թիվն ավելանում է: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը տեղեկացնում է, որ այս տարի համայնքային թանգարանները ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին:
Մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր և հանդես կգան մի շարք միջոցառումներով: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում 5 թանգարան՝
Երևան քաղաքի պատմության թանգարան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Ժամանակակից արվեստի թանգարան
«Կարեն Դեմիրճյան» թանգարան
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
Թանգարանների մուտքը կլինի ԱՆՎՃԱՐ: