Փայլանը անհիմն է համարել հայ երեխային «կրոնափոխ արած» թուրք հաղորդավարի արդարացումները
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է
կատարել, որում անընդունելի է համարել 13-ամյա Արթուր անունով հայ տղային
«կրոնոփոխած» Հաթիփօղլուի արդարացումները: Փայլանը շեշտել է, որ երեխային
շահագործելը, չի կարող կրոնով արդարացնել:
«Նիհաթ Հաթիփօղլուն նախօրեին իր հաղորդման ժամանակ կրոնական
տեսանկյունից արդարացրեց 13 ամյա երեխային ուղղիղ եթերով շահագործման
փաստը։ Երեխային շահագործելը հանցանք է։ Դատախազությունը պետք է անի այն,
ինչ անհրաժեշտ է։ Նախ և առաջ մուսուլմանները հանուն իրենց կրոնի պետք է դրա
դեմ դուրս գան»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Մարդու
իրավունքների կազմակերպությունը (İHD) դատական հայց է ներկայացրել մայիսի
11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր
անունով հայ պատանուն «կրոնափոխ արած» իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ
Հաթիփօղլուի դեմ։