ԱՄՆ-ը կարող է չեղարկել Կանադայից և Մեքսիկայից պողպատի ու ալյումինի համար մաքսատուրքը
Առաջիկայում ԱՄՆ-ը կարող է չեղարկել Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի ու ալյումինի համար անցյալ տարի սահմանված մաքսատուրքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Bloomberg գործակալությանը:
Մաքսատուրքերի չեղարկման հստակ ամսաթիվը որոշված չէ. այդ հարցը
ներկայումս դիտարկման փուլում է: Չեղարկման դեպքում պողպատի եւ ալյումինի
համար ԱՄՆ-ը կսահմանի ավելի կոշտ միջոցներ Կանադայից եւ Մեքսիկայից այդ
ապրանքների ներմուծումը վերահսկելու նպատակով:
Ենթադրվում
է, որ մաքսատուրքի չեղարկումը կարող է նպաստել Կանադայի եւ Մեքսիկայի
կողմից նոր եռակողմ առեւտրային համաձայնագրի վավերացմանը, որը նրանք կնքել
էին ԱՄՆ-ի հետ, նշում է գործակալությունը: