Մոսկվայում բռնկված ինքնաթիռը վայրէջքի է գնացել գերծանրաբեռնված վիճակում. նոր մանրամասներ
Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում մայիսի 5-ին վթարված Superjet 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել առավելագույն զանգվածի գերազանցմամբ՝ 1,6 տոննայով, սակայն առանց արագության գերազանցման: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է «Ռոսավիացիայի» հրապարակած զեկույցում:
«Թռիչքուղում վայրէջք կատարելու պահին ինքնաթիռի քաշը 42 600 կգ է կազմել, որը 1600 կգ-ով գերազանցել է վայրէջքի համար նախատեսված առավելագույն թույլատրելի չափը», - ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք կատարելու պահին բռնլվել էր: Մոսկվա-Մուրմանսկ չվերթի օդանավում 78 ուղևոր էր եղել, որոնցից փրկվել էին միայն 37-ը: Ինքնաթիռն օդանավակայան էր վերադարձել օդ բարձրանալուց 28 րոպե անց՝ կայծակի հարված ստանալու պատճառով: