Զիմբաբվեն գործարք է կնքել Իրանի հետ
"The Times" պարբերականը հայտնում է, որ Զիմբաբվեի ղեկավարները գաղտնի գործարք են կնքել Իրան ուրանի առաքումների վերաբերյալ: Հայտնի է, որ գաղտնի գործարքը շրջանցում է նաև միջազգային պատժամիջոցները:
Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել Զիմբաբվեի ընդդիմության ներկայացուցիչներից մեկը: Նա հայտնել Է. «Ես տեսել եմ հուշագիրը, որով նախատեսվում է Իրան ուրան մատակարարել»: Ըստ նրա` փաստաթուղթը ստորագրվել է անցյալ տարի, ընդ որում Զիմբաբվեում այդ մասին հայտնի է միայն ղեկավարներից մի քանիսին:
Սակայն, մի շարք փորձագետները չեն հավատում այդ նորության իրական լինելուն: