Արցախը միայն հաղթանակների ու տոնական օրերի կենաց չի. Թևան Պողոսյան
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախը մեկ, երկու կամ նույնիսկ մի քանի անձ չի։ Արցախը մեր հայրենիքի մասն է, որտեղ ապրում է 150.000 հայ։ Արցախը միայն հաղթանակների ու տոնական օրերի կենաց չի։ Արցախը ամենօրյա Հայաստանի անվտանգության երաշխիքն է։
Չեմ հոգնելու կրկնել, որ Երևանի ցանկացած կետի անվտանգությունը սկսվում է մեր հայրենիք Ակնայի սահմանին կանգնած հայ զինվորից։ Հայ զինվորից, ու կապ չունի, թե նա Հայաստանի որ համայնքում է ծնվել ու ապրել։ Չկա հզոր ՀՀ առանց Արցախի, չկա հզոր Արցախ առանց հզոր ՀՀ-ի։
Մեր արտաքին թշնամիները մեզ լիակատար բավ են։ Խնդրում եմ առաջնորդվեք մեր հայկական շահերով։ Բավ է պառակտվենք, բաժանվենք, իրարից հեռանանք, իրար ատենք։ Ժամանակն է իրար սիրել, հարգել, փայփայել ու պաշտպանել։
Միասնականությունը մեզ այսօր անհրաժեշտ է օդ ու ջրի պես որ հաղթահարենք մեր մարտահրավերները ու մեր հաջորդ սերնդին փոխանցենք ավելի լավ Հայաստան։ Սովորենք իրար շնորհակալություն հայտնել նախկինում արածի ու մեզ փոխանցած Հայաստանի համար` սկսված 1918-ից։ Շնորհակալություն ասելուց էլ սեր դնենք մեր խոսքի մեջ ու միասնական լինենք։
Խնդրում եմ առաջնային դարձրեք Հայոց պետականության պահպանումը։
Դուխով»: