Պակիստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին եւ Իրանին զսպվածության եւ հարցերը բանակցությունների ճանապարհով լուծելու կոչ է արել
Պակիստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին եւ Իրանին զսպվածության եւ հարցերը բանակցությունների ճանապարհով լուծելու կոչ է արել, հաղորդում է AP-ը:
Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ֆեյսալը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գործողություններն ուժգնացրել են Մերձավոր Արեւելքում լարվածությունն ու բարդացրել անկայուն իրավիճակը:
Բացի այդ, Ֆեյսալը նշել է, որ Իսլամաբադն ակնկալում է, որ բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն, քանի որ մեկ սխալ քայլը կարող է լայնամասշտաբ հակամարտության հանգեցնել: