«Արամ Խաչատրյան» մրցույթը կարող է տապալվել.
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը փորձում է գտնել հովանավորներ՝ մրցույթը կյանքի կոչելու համար։
«Խաչատրյանի միջազգային մրցույթը 15 տարվա պատմություն ունի, համաշխարհային մեծ ճանաչում, վարկանիշ, եւ մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մշակույթի նախարարության անհասկանալի վերաբերմունքի պատճառով տապալվի պատկառելի հեղինակություն ունեցող երաժշտական այս ստուգատեսը։ Խնդրում ենք սպասել մի քանի օր, «Արամ Խաչատրյան- մրցույթ» մշակութային հիմնադրամը հանդես կգա հայտարարությամբ՝ ներկայացնելով Ձեզ հուզող հարցերի պատասխանները»,– ասված է հարցման պատասխանում։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի հունիսի 6-ից 14-ը Երեւանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը առաջին անգամ մեկնարկել է 2003թ.-ին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Խաչատրյանական մրցույթը 2013 թ.-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը: