Մայքլ Դուգլասը հագուստ չի գնում
Մուլտիմիլիոնատեր Մայքլ Դուգլասը, ֆիլմում նկարահանվելուց հետո, միշտ տուն է բերում այն հագուստը, որով խաղում է իր դերը: Չնայած որ Դուգլասը բավականին մեծ ունեցվածքի տեր է, նա նախընտրում է կրել այն հագուստը, որը հատուկ կարում են դերասանների համար և նկարահանումից հետո ոչ մեկին պետք չի լինում:
«Երբ ես գալիս եմ հագուստ փորձելու և տեսնում եմ կարի արհեստանոցում ոչ պիտանի կտորներ, միշտ ասում եմ, եթե դա ձեզ պետք չէ, ես կվերցնեմ: Այնպես որ, ես հագուստի խանութներ չեմ այցելում և հագնվում եմ ֆիլմում իմ խաղացած դերերի հագուստների շնորհիվ: Դուգլասը պատմում է, որ իր ընկերները հաճախ են կատակներ անում՝ իր խնայող բնավորություն ունենալու հետ կապված»,-ասում է Դուգլասը: Ամենաշատը դա դուր չի գալիս կնոջը: Ժամանակ առ ժամանակ Դուգլասն ու իր կինը ստիպված են լինում ազատվել այդ հագուստներից: