Մշո կակաչը Թուրքիայում կդառնա եկամտի կարևոր աղբյուր
Մուշի Ալփարսլան համալսարանի կողմից իրականացվող մի նախագծի շրջանակում աշխատանքներ են սկսվել էնդեմիկ համարվող Մշո կակաչի մշակման և վաճառքի ուղղությամբ:
«Մշո կակաչի մշակման ու զարգացման» նախագծի շրջանակում աշխատանքային խմբի անդամները կակաչի սոխուկներ են հավաքելու: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Այս կապակցությամբ Մուշի Ալփարսլան համալսարանի փոխռեկտոր Յաշար Քարադաղը հայտնել է. «Մտածում ենք Մշո կակաչները մշակույթի մեջ ներառել և ինչպես Հոլանդիան է անում, կակաչի սոխուկները բազմացնել և հանել շուկա: Կակաչը Մուշի համար առաջիկայում կդառնա կարևոր եկամտի աղբյուր»:
Այսպիսով՝ նշյալ նախագիծը նպատակ ունի Մշո դաշտերում աճող կակաչները դարձնել եկամտի աղբյուր:
Քարադաղի փոխանցմամբ` Մշո դաշտը Թուրքիայում 3-րդն է Կիլիկյան և Քոնյայի դաշտավայրերից հետո: Զբաղեցնում է շուրջ 165.000 հա տարածք: