ԱՄՆ-ն դադարեցրել է ավիահաղորդակցությունը Վենեսուելայի հետ
ԱՄՆ վարչակազմը ժամանակավորապես դադարեցնում է ավիահաղորդակցությունը Վենեսուելայի հետ՝ կապված հարավամերիկյան երկրում առկա անվտանգության սպառնալիքի հետ:
«Ազգային անվտանգության նախարարությունը եզրակացության է եկել, որ անվտանգության սպառնալիք կա Վենեսուելա ժամանող և երկրից մեկնող ուղևորների, ինքնաթիռների և անձնակազմի անդամների համար, ինչը պահանջում է ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև քաղաքացիական ավիացիայի բոլոր չվերթների անհապաղ դադարեցումը», - ասվում է ԱՄՆ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոյի հայտարարության մեջ: