ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին անցել է Մեծ Բրիտանիան ճգնաժամային ռեժիմի
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Պարսից ծոցում ԱՄՆ-Իրան լարվածության պատճառով անցել է ճգնաժամային ռեժիմի, հաղորդում է Sky News-ը:
Այժմ ճգնաժամային ռեժիմի մակարդակը ցածր է, սակայն կարող է բարձրանալ՝ տարածաշրջանում իրավիճակի վատթարացման դեպքում՝ հաղորդում են աղբյուրները:
Նշվում է, որ ճգնաժամային կենտրոնում կան տեսախցիկներ, համակարգիչներ ու պաշտպանված հեռախոսագծեր, որոնք թույլ են տալիս կապ հաստատել ճգնաժամային շրջանում գտնվող առաքելությունների եւ դիվանագետների հետ: