Հարսն ու փեսան որոշել են համատեղել իրենց պսակադրության ու բարեկամուհու հուղարկավորության արարողությունները.Facebook-ի օգտատերերը սարսափած են
Սոցցանցի օգտատերերից մեկն իր ընկերներին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ծրագրում է համատեղել իր պսակադրության արարողությունը հորաքրոջ հուղարկավորության հետ, որպեսզի խնայի եկեղեցում արվող ծախսերի գումարը: Այս մասին հայտնում է the sun պարբերականը՝ նշելով, որ օգտատերերը սարսափել են այդ որոշումից:
Հարսնացուի խոսքով՝ ընտանիքը չի չեղարկի տոնակատարությունը բարեկամուհու մահվան պատճառով: «Հավանաբար ձեզանից ոմանք տեղեկացել են, որ հորաքույր Քերենը, ցավոք սրտի, հեռացել է բնական պատճառներով: Մենք բոլորս խորապես վշտացած ենք նրա կորստով, սակայն խոստանում ենք, որ չենք չեղարկի շաբաթ կայանալիք հարսանիքը», - ասվում է ֆեյսբուքյան հայտարարության մեջ:
Նորապսակները որոշել են երդումներ փոխանակել, մինչդեռ մոտակայքում դրված կլինի բաց դագաղը, որպեսզի չվճարեն երկու տարբեր միջոցառման համար:
Աղջկա գրառումը վրդովմունքի ալիք է բարձրացրել Facebook-ի օգտատերերի շրջանում, որոնք, մեղմ ասած, տարիօրինակ են անվանել այդ մտահաղացումը: