Դոնալդ Թրամփը որոշել է արգելել Huawei սարքավորումների կիրառումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է հրամանագիր ստորագրել, որով արգելվելու է Huawei սարքավորումների օգտագործումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Աղբյուրը հայտնում է, որ Թրամփը ցանկանում է արգելել ԱՄՆ ընկերությունների կողմից օտարերկրյա ընկերությունների հեռահաղորդակցության սարքավորումների կիրառությունը:
Ինչպես նշվում է, ԱՄՙՆ իշխանությունները նշում են` սարքավորումները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը:
Ընդ որում` արգելքն առաջին հերթին ուղղված է չինական Huawei ընկերության սարքավորումների դեմ: