Թել Ավիվում հայտարարվեցին առաջին կիսաեզրափակչի հաղթողների անունները. Eurovision- 2019
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր 17 երկրի ներկայացուցիչ:
Այս երեկո ելույթ ունեցան Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Կիպրոսի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Վենգրայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի եւ Սան Մարինոյի ներկայացուցիչները:
Արդյունքում եզրափակչում հայտնվեցին՝ Հունաստանի, Բելառուսի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի ներկայացուցիչները։
«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը «Walking out» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 16-ին: Նա ելույթ կունենա առաջին համարի ներքո:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին: