Թուրքիայում խարդախության կասկածանքով 4 հոգի են ձերբակալվել, որոնցից մեկը հայաստանցի է (տեսանյութ)
Անթալիայի Մանավգաթի շրջանում խարդախության կասկածանքով 4 հոգի են ձերբակալվել, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի Մարտին Սիմոնյանն է։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ տեղի ոստիկանությունը գողության փաստով ահազանգ է ստացել մի խումբ զբոսաշրջիկներից։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններին զբոսաշրջիկները հայտնել են, որ իրենց վարձակալած մեքենայի մեջից պատուհանը կոտրելու միջոցով գողացել են իրենց իրերը, որոնց մեջ եղել են թանկարժեք իրեր։
Թարգմանչի միջոցով ոստիկանություն հայտարարություն տալու ժամանակ ոստիկանները սկսել են կասկածել, որ տուրիստները խաբում են եւ մատնահետքերի ուսումնասիրության արդյունքում հենց զբոսաշրջիկներին են ձերբակալել։
Հարցաքննության ժամանակ հայաստանցի Մարտին Սիմոնյանը խոստովանել է, որ մեքենայից ոչինչ չեն գողացել, իսկ պատուհանը ինքն է կոտրել՝ ապահովագրական ընկերությունից գումար կորզելու նպատակով։