Երևան, 27.Նոյեմբեր.2024, 00:00 |
Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ... ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց... Փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղ... «Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո՛ք»․ Շուշ... Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու մասին շշուկն... Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական... Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. ... Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբ... Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա...

Ո՞վ է փորձում զավթել Մոսկվայում գործող «Արմենիա» տաղավարը

Մոսկվայի Ժողովրդական Տնտեսության Նվաճումների (ВДНХ) տարածքում գործող «Արմենիա» տաղավարի շուրջ լուրջ կրքեր են հասունանում:

Տիգրան Քոսյանը, ով ներկայացել է որպես տաղավարում գործող ընկերությունների խորհրդի տնօրեն, մամուլում արված իր հայտարարության մեջ ասել է, թե ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից Ռուսաստանի ԱԳՆ ուղարկված դիվանագիտական նոտան, որն առնչվում է «Արմենիա» տաղավարին՝ սեփականության զավթման և այդ տաղավարում տնտեսվարողների իրավունքների ոտնահարման մեկնարկ է: Տաղավարում ցուցահանդես-վաճառքով զբաղվող ընկերությունների անունից հրապարակվել է նաև բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին, որտեղ ասված է, թե նրանք չեն պատրաստվում սկուտեղի վրա հանձնել այն ամենը, ինչ ձեռք են բերել տարիների ընթացքում և խնդիրը պատշաճ լուծում չստանալու պարագայում՝ կտեղափոխվի Ռուսաստանի դատական մարմիններ:

Մինչ հասկանալը, թե ի՞նչ դիվանագիտական նոտայի մասին է խոսքը, ո՞վ և ու՞մ սեփականությունն է պատրաստվում «զավթել», և ու՞մ դեմ են սպառնում դատական բողոք ներկայացնել ընկերությունները՝ կարճ անդրադառնանք նախապատմությանը:

1833 ք.մ տարածք՝ տարեկան 1 ռուբլի վարձավճարով:

«Արմենիա» առևտրա-ցուցահանդեսային տաղավարը, որտեղ իրականացվում է հայկական ապրանքների ցուցահանդես-վաճառք, գործում է 2002 թվականից, սակայն, տաղավարին պաշտոնական կարգավիճակ է տրվել 2011 թվականի հուինիսի 28-ին՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրի շնորհիվ, որը ուժի մեջ է մտել նույն թվի սեպտեմբերի 7-ին:

Հիշյալ համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը վարձակալական հիմունքներով և 50 տարի ժամկետով տրամադրել է 1833 ք.մ. ընդանուր մակերեսով շինություն, որը հանդիսանում է ՌԴ սեփականություն և պետական նշանակության պատմամշակութային ժառանգություն է:Հայաստանին վարձակալությամբ տրամադրված տարածքի համար, համաձայնագրում սահմանվել է տարեկան 1 ռուբլի վարձավճար: Դա ՌԴ օրենսդրությամբ սահմանված նորմատիվ վճար է նմանատիպ պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վարձակալման պարագայում:

Կնքված միջպետական համաձայնագրում, լիազորված կազմակերպություններ են ճանաչվել՝ Հայաստանի կողմից Ռուսաստանում գրանցված ՍՊԸ «Արմիմպորտ»-ը, իսկ Ռուսաստանի կողմից` ՌԴ Պետական Գույքի Կառավարման Դաշնային գործակալությունը: Նշենք նաև, որ մինչ միջպետական այդ համաձայնագրը, 2005 թվականի փետրվարի 17-ին, ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ «Արմիմպորտ» ՍՊԸ-ին շնորհվել է նաև Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչության պաշտոնական կարգավիճակ:

Ո՞վ և ու՞մ սեփականությունն է փորձում «զավթել»:

Չնայած միջպետական համաձայնագրում իր ունեցած լիազորությանը, ՀՀ առևտրական ներկայացուցչության պաշտոնական կարգավիճակին և տաղավարի վերանորոգման վրա կատարած ֆինանսական ներդրումներին, «Արմիմպորտ» ՍՊԸ-ն որևէ մի համաձայնագրում որևէ մի կետով չի դարձել «Արմենիա» տաղավարի սեփականատեր: Պատմամշակութային արժեք ներկայացնող այդ շենքը շարունակում է հանդիսանալ ՌԴ սեփականություն, «Արմենիա» տաղավարը շարունակում է մնալ՝ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը վարձակալության հիմունքներով տրամադրված առևտրա-ցուցահանդեսային տարածք, իսկ «Արմիմպորտը»՝ տաղավարի կառավարման լիազորություններն ստանձնած կազմակերպություն:

Ավելին, հիշյալ միջկառավարական համաձայնագրի 3-րդ կետում նշված է, որ եթե կողմերը (ՌԴ-ը կամ ՀՀ-ը) որոշում են փոխել իրենց կողմից լիազոր մարմին ճանաչված կազմակերպությանը, ապա պարտավորվում են այդ մասին տեղեկացնել միմյանց՝ դիվանագիտական խողովակներով: Նոտան, որի մասին հիշատակում է Տիգրան Քոսյանը, հենց դիվանագիտական խողովակով անցած այդ հայտագիրն է, որը ՌԴ արտգործնախարարություն է ուղարկել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը պատրաստվում է իրականացնել լիազորված մարմնի փոփոխություն միջկառավարական համաձայնագրում` «Արմիմպորտ» ՍՊԸ-ին փոխարինելով ՌԴ-֊ում ՀՀ դեսպանությամբ։

Կարո՞ղ է, արդյոք, այդ փոփոխությունը դիտարկվել որպես սեփականության զավթման մեկնարկ, ինչի մասին ահազանգում է տաղավարի տնօրինությունը՝ այս հարցին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից պատասխանում են, որ սեփականության զավթման վերաբերյալ խոսք լինել չի կարող, քանի որ, ըստ ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրի, տարածքը վարձակալության է տրվում ՀՀ կառավարությանը, ոչ թե՝ մասնավոր ընկերությանը, և, ըստ միջպետական համաձայնագրի, կողմերը ցանկացած պահի կարող են փոխել լիազոր մարմնին:

Ավելին, առևտրական ներկայացուցչության լիազորությունները վերապահվում և դադարեցվում են ՀՀ կառավարության որոշմամբ, ասված է նախարարության պատասխանում, այնպես որ ՀՀ կառավարությունը իրավասու է ցանկացած պահի փոփոխելու ոչ միայն «Արմենիա» տաղավարի համակարգողին, այլ նաև դադարեցնելու «Արմիմպորտ» ընկերության որպես ՀՀ առևտրական ներկայացուցչի լիազորությունները: Ցանկացած հնարավոր փոփոխություն ուղղված է լինելու ռուսական շուկայում Հայաստանի տնտեսական շահերի առավել արդյունավետ ներկայացմանը, փոխանցում է նախարարությունը:

ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունն էլ իր հերթին հայտնում է, որ այս թեմայով մամուլում տեղ գտած հրապարակումներն ամբողջությամբ հանդիսանում են ապատեղեկատվություն. «Ավելին, որոշ հայկական լրատվամիջոցներ, տարածելով նշյալ տեղեկատվությունը, չեն փորձել, անգամ, ճշտել իրողությունը դեսպանությունից և ենթադրում ենք, որ նմանատիպ տեղեկատվության տարածումն իրականացվել է միտումնավոր կերպով՝ ծառայելով առանձին խմբերի շահերին, որոնք փորձեր են կատարում խոչընդոտելու հավասար, մրցակցային պայմաններում հայաստանյան արտադրողների և պետության տնտեսական ներուժի առավել լայն շրջանակի ներկայացմանը ռուսաստանյան շուկայում»,- ասված է դեսպանության մամուլի ծառայության պատասխանում:

 

Ինչ-որ մեկը չարաշահե՞լ է իր ծառայողական դիրքը Մամուլում, ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակի հետ մեկտեղ, հրապարակվել է նաև վերոհիշյալ դիվանագիտական նոտայի պատասխանը՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից ՀՀ դեսպանությանն ուղարկված:

Դրանում ասված է, որ տաղավարի լիազոր մարմնի փոփոխության որոշման մասին իրենք կիրազեկեն ՌԴ Պետգույքի Կառավարման Դաշնային գործակալությանը: Արտգործնախարարությունը այդ պատասխանում դեսպանության ուշադրությունն է հրավիրում նաև հետևյալի վրա, որ ըստ 1962 թվի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի, ՀՀ դեսպանության աշխատակիցների և տվյալ տրածքի վրա չեն տարածվի դիվանագիտական արտոնություններ, եթե վերջիններս տաղավարի տարածքում զբաղվեն առևտրա-ցուցահանդեսային գործունեությամբ։ Տաղավարը, ինչպես արդեն գիտենք, առևտրա-ցուցահանդեսային ֆունկցիա է իրականացնում:

Այդ դեպքում, ի՞նչ բնույթի գործունեությամբ է զբաղվելու ՀՀ դեսպանությունը՝ միջկառավարական համաձայնագրում լիազոր մարմնի պարտավորությունները ստանձնելով, եթե նրան արգելված է առևտրա-ցուցահանդեսային գործունեությունը: Մեր հարցին ի պատասխան՝ դեսպանության մամուլի ծառայութունը հայտնում է, որ դեսպանության լիազորությունները սահմանափակվում են տաղավարի գործունեության հայեցակարգային ուղղությունների, այսպես ասած, կոնցեպտի մշակման գործընթացի համակարգմամբ՝ ռուսաստանյան պատկան մարմինների հետ համատեղ։

Դեսպանությունն իր լիազորությունների շրջանակներում որևէ կերպ չի առնչվում առևտրացուցահանդեսային գործունեության կամ դրա առանձին բաղադրիչների հետ։ Տաղավարի գործունեության ապահովումը համակարգվում է ՀՀ առևտրական ներկայացուցչության («Արմիմպորտ»-ի հեղ.) կողմից։ Միևնույն ժամանակ նկատենք, որ տարիներ շարունակ և ներկայումս տաղավարի կառավարման մարմնի գործառույթներն իրականացնող ընկերությունը (խոսքը «Արմիմպորտ»-ի մասին է, հեղ.) կարող է շարունակել իր գործունեությունը՝ փոխանցում է դեսպանության մամուլի ծառայությունը:

Մամլո ծառայությունից հետաքրքրվում ենք նաև, թե ինչպե՞ս է Ռուսաստանի ԱԳՆ-ի նամակը հայտնվել մամուլի էջերում, ենթակա՞ են, արդյոք, նմանատիպ փաստաթղթերը լայն հրապարակայնության: Հարցմանն ի պատասխան հայտնում են, որ հայտագիր հանդիսացող այդ փաստաթուղթը, միանշանակ, ենթակա չէ հրապարակման։ Նշյալ հայտագրին ծանոթ են եղել դեսպանության ղեկավար կազմն ու առևտրական ներկայացուցիչը։ Հավելյալ նշենք, որ այս առումով ընթանում է ծառայողական քննություն, պատասխանում է դեսպանության մամուլի ծառայությունը: Ինչևէ: Մնում է եզրակացնել, որ գերատեսչությունում ինչ-որ մեկը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ չարաշահել է իր ծառայողական դիրքը:

Դատական վեճ ՀՀ կառավարությա՞ն դեմ: «Արմիմպորտ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մանուկյանին խնդրում ենք պարզաբանել, թե, ի վերջո, ի՞նչն է հարուցել նրանց դժգոհությունը, և ու՞մ դեմ ու ի՞նչ հիմնավորմամբ են նրանք պատրաստվում դատական վեճ հարուցել:

-Մենք չենք հասկանում, թե ի՞նչ նպատակով են ՀՀ կառավարությունը կամ ընկեր դեսպանը (ՌԴ-ում ՀՀ դեսպանի մասին է խոսքը, հեղ.) որոշել փոխել մեզ,- ասում է Ա. Մանուկյանը,- Մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք մեր երկրի տնտեսության զարգացման համար:

Միջպետական համաձայնագրի ոչ մի կետ չենք խախտում: Եվ Ռուսաստանի կառավարությունը, և Մոսկվայի կառավարությունը և ВДНХ -ի ղեկավարությունը մեզանից գոհ են: Հայաստանից մոտ 150-180 ընկերություններ իրենց ապրանքը ներմուծում են, մենք էստեղ ցուցադրում ենք, վաճառում ու փողը ուղարկում Հայաստան: Հիմա, ի՞նչ նպատակով են ուզում մեզ փոխել, այդ մասին ոչ գրավոր, ոչ բանավոր մեզ չեն բացատրում: Եթե այդ որոշումը կայացրողները ուզում են լավ բան անել այս տաղավարի համար, ուրեմն առաջինը մեզ հետ պետք է խորհրդակցեին:

Տնտեսվարողները ժամանակին իրենց միջոցներն են դրել ու այս շենքը ոտքի են հանել՝ վստահ լինելով, որ 50 տարվա այդ պայմանագիրը իրենց բիզնեսի համար երաշխիք կլինի, -շարունակում է Ա.Մանուկյանը, հիմա չգիտես ո՞վ ու ի՞նչու, ուզում է, որ էս մարդիկ պատրաստի սկուտեղի վրա հանձնեն իրենց ստեղծածը: Նրանք մտավախություն ունեն, որ եթե գա նոր կառավարիչ,ապա իրենց դուրս կանի տաղավարից, կզրկի մի կոպեկ աշխատելուց:

-Որևէ պայմանագրով երաշխավորվա՞ծ է, որ «Արմիմպորտ»-ը 50 տարի մնալու է տաղավարի անփոփոխ կառավարիչ, իսկ տնտեսվարողներն էլ՝ վաճառակետերի անփոփոխ վարձակալներ,-հարցնում եմ ես:

-Ոչ, նման երաշխավորություն չի եղել,-պատասխանում է պարոն Մանուկյանը:

-Այդ դեպքում ու՞մ դեմ ու ի՞նչ հիմնավորմամբ է դատական հայց հարուցվելու, չէ՞ որ կառավարությունը իրավասու է ցանկացած պահի փոխել տաղավարի կառավարչին:

-Երբ կառավարությունը ինձ բացատրի, թե ի՞նչի համար է որոշել ինձ փոխել, ես կմտածեմ՝ ճի՞շտ են անում, որ փոխում են, թե՞ չէ, ու եթե ես գտնեմ, որ ինձ չարդարացված են փոխում, ապա ես ի գործ կդնեմ իրավական դաշտը ինձ պաշտպանելու համար,- ասում է Մանուկյանը:

-Ու՞մ նկատմամաբ ի գործ կդնեք իրավական դաշտը:

-Ով որ փոխում է մեզ:

-ՀՀ կառավարությունն է իրավասու կատարելու նման փոփոխություն:

-Կառավարությունն է փոխում: Կպաշտպանվեմ, միևնույն է: Ես հանդիսանում եմ ռուսական ընկերության տնօրեն,- եզրափակում է վերջինս: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարութ

Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է դատական վեճի մեջ մտնի ռուսական ընկերության հետ: Ընկերություն, որին միջպետական համաձայնագրում Հայաստանի Հանրապետությունը շնորհել է լիազոր մարմնի իրավասություններ, ընկերություն, որը միևնույն ժամանակ հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության առևտրային շահերը պաշտպանող ներկայացուցչություն ՌԴ-ում, ընկերություն, որի տնօրենների խորհրդի նախագահը ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչն է, և ընկերություն, որը, չնայած, ռուսական իրավաբանական անձ լինելուն, ըստ «Առևտրային ներկայացուցիչների ու ներկայացուցչությունների մասին ՀՀ կանոնադրության», ամբողջապես ենթարկվում է ՀՀ կառավարությանը:

Գուցե ես ինչ-որ բան սխալ եմ ընկալում, բայց այս պատկերը ինձ մոտ, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում: Մյուս կողմից, տարօրինակ է, ավելին՝ ոչ արդարացի է այն հանգամանքը, ինչի մասին պնդում է Ա. Մանուկյանը, որ ոչ ոք՝ ոչ գրավոր և ոչ էլ բանավոր չի տեղեկացրել «Արմիմպորտ»-ին, թե որն է պատճառը, որ նա այլևս զրկվում է իր լիազորություններց միջպետական համաձայնագորում: Ընկերությունը տարիներ շարունակ, այնքան ինչքան կարողացել է, ջանք ու ֆինանսական միջոցներ է ծախսել հայկական ապրանքների ցուցահանդես-վաճառքով զբաղվող «Արմենիա» տաղավարի կենսագործունեությունն ապահովելու գործում և, գուցե սխալմամբ, բայց հավատացած է եղել, որ 50 տարվա պայմանգիրը երաշխիք է՝ առանց վախենալու ներդրումներ կատարելու համար:

Եվ չնայած, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության այն փաստարկին, որ «Արմենիա» տաղավարի կառավարիչի լիազորությունները ստանձնած ցանկացած կազմակերպություն տնտեսվարողների հետ իր հարաբերությունները պետք է կառուցի՝ հաշվի առնելով միջպետական համաձայնագրում առկա կարգավորումներն ու դրանցից բխող հնարավոր սցենարները, ասել է, թե «Արմիմպորտ»-ը, պետք է հաշվի առներ այն պահը, որը ՀՀ կառավարությունը ցանկացած պահի կարող է փոխել տաղավարի կառավարչին և այդ մասին պետք է տեղեկացներ տնտեսվարողներին, որոնց ՍՊԸ-ն վարձակալության հիմունքներով տրամադրում է վաճառակետեր, չնայած այդ ամենին, միևնույն է, ընկերության հետ անհրաժեշտ էր երկխոսել նախատեսված փոփոխությունների շուրջ:

Ոտնահարվու՞մ են, արդյոք, տնտեսվարողների իրավունքները: «Արմիմպորտ»-ի ղեկավարությունը, իր թերահավատությունն առ այն, թե լիազոր մարմնի փոփոխությունից հետո, տաղավարում տնտեսվարողների գործունեությունը չի խոչընդոտվի և «Արմիմպորտ»-ը կշարունակի զբաղվել տաղավարի կառավարմամբ, բացատրում է հետևյալ կերպ՝ իրենք ունեն հավաստի տեղեկություն այն մասին, որ արդեն կա համապատասխան որոշում՝ անցկացնելու նոր կառավարող ընկերության մրցույթ և ավելին, արդեն նախանշված է, թե ով է հավակնում շահելու այդ տենդերը և փոխարինելու «Արմիմպորտ»-ին, պնդում են նրանք:

Ի գիտություն ընդունելով ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հավաստիացումը, թե ներկայումս տաղավարի կառավարման մարմնի գործառույթներն իրականացնող ընկերությունը, այսինքն «Արմիմպորտ»-ը, կարող է շարունակել իր գործունեությունը, մենք հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք նաև ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, որն իր պատասխանում նշում է, թե ներկայումս տաղավարի նոր կառավարչի նշանակման որևէ ընթացակարգ հաստատված չէ:

ՀՀ կառավարությանն ուղղված մեր մյուս հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում լիազոր մարմնի փոփոխությունը, և արդյո՞ք այն կարող է ոտնահարել տնտեսվարողների շահերը, ինչի մասին պնդում են վերջիններս, կառավարության մամուլի ծառայությունը պատասխանում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը միջկառվարական համաձայնագրի կատարման հարցերում լիազորված մարմին նշանակելու նպատակը Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին համահունչ՝ տաղավարի գործունեության արդյունավետության բարձրացումն ու արդիականացումն է, ինչպես նաև տաղավարում հայաստանյան ընկերությունների առավել լայն շրջանակի ներկայացվածության ապահովումը։

Իր տեսլականում տաղավարը պետք է վերածվի ՀՀ տնտեսական հաջողությունների քարոզման խոշոր շնորհանդեսային կենտրոնի՝ հնարավորություն ընձեռելով հայաստանյան ընկերությունների լայն շրջանակին ներկայացված լինել ռուսաստանյան շուկայում։ Տեղի ունեցող գործընթացները որևէ կերպ չեն խոչընդոտում տաղավարում ներկայացված ընկերությունների հետագա գործունեությանը, որոնց մասին տնտեսվարողները բազմիցս տեղեկացվել են ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից, ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության պատասխանում:

То, что позволено Юпитеру, не позволено быку?

Վերջում, որպես ամփոփում, այս պատմության մեջ առկա ամենամեծ հակասության մասին: Չնայած, ՀՀ կառավարության և դեսպանության այն հավաստիացմանը, որ դեսպանությունը, հանդես գալով որպես լիազորված մարմին, համակարգելու է տաղավարի գործունեության հայեցակարգը և զերծ է մնալու առևտրային բաղադրիչին առնչվող գործառույթներից, միևնույն է, «Արմիմպորտ»-ի ղեկավարությունը պնդում է, թե իրենք ունեն բավարար փաստաթղթային ապացույցներ առ այն, որ Ռուսաստանի պատկան մարմինները դեսպանությանը համաձայնագրում լիազոր մարմին կարգելու որոշումը համարում են ոչ օրինաչափ՝ ելնելով «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայից:

Չենք կարող ասել, թե փաստաթղթային ինչ ապացույցների մասին է խոսքը և ենթադրում ենք, որ եթե կան այդպիսի ապացույցներ, ապա «Արմիմպորտ»-ը պետք է ներկայացնի դրանք, որպեսզի խնդիրը չվերածվի միջպետական կոնֆլիկտի, սակայն, մեկ դիտարկում, որը, ըստ իս, հակասություն է պարունակում և որին, թերևս պարզաբանում տան համապատասխան գերատեսչությունները:

Ինչպես արդեն նշվեց, ըստ ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի թիվ 168-Ա որոշման, «Արմիմպորտ» կազմակերպությանը վերապահվել են Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորություններ։ Կարեն Ասոյանը, ով նշված կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահն է, հենց այդ հիմքով ՀՀ վարչապետի՝ 2009 թվականի մարտի 17 թիվ 223-Ա, 2013 թվականի հունիսի 17-ի թիվ 460-Ա և 2016 թվականի հունիսի 30-ի թիվ 575-Ա որոշումներով նշանակվել և վերանշանակվել է որպես ՀՀ առևտրական ներկայացուցիչ Ռուսաստանում։

2011 թվկանի մայիսի 3-ին ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված «Առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնադրելու մասին համաձայնագրի» 6 -րդ կետում նշված է, որ առևտրային ներկայացուցչության ղեկավարը և նրա տեղակալները օգտվում են այն բոլոր արտոնություններից ու անձեռնմխելիությունից, որոնք տարածվում են դիվանագիտական գործակալների վրա համաձայն` «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի:

Այդ արտոնությունների մասին նշված է նաև «ՀՀ առևտրական ներկայացուցիչների և ներկայացուցչությունների կանոնադրության» 6-րդ հոդվածի 35-րդ կետում: Այսպիսով, կարո՞ղ ենք ենթադրել, որ «Արմիմպորտ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Ասոյանի ու կազմակերպության վարչատեխնիկական անձնակազմի վրա տարածվում են դիվանագիտական գործակալներին ընձեռնված արտոնություններ ու անձեռնամխելիություն: Մեր հարցադրմանն ի պատասխան ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությանը հայտնում է, որ համաձայն Վիեննայի կոնվենցիայի՝ ՀՀ առևտրական ներկայացուցիչը օժտված է դիվանագիտական արտոնություններով և անձեռնմխելիությամբ։

Վերջինս, ունենալով համապատասխան դիվանագիտական կարգավիճակ, տեղակայված է ՀՀ դեսպանության տարածքում և օգտվում է համապատասխան դիվանագիտական արտոնությունների ողջ շրջանակից։ Այդ պարագայում հարց է ծագում, ինչպե՞ս կարող է դիվանագիտական արտոնություններով օժտված ՀՀ առևտրային ներկայացուցիչը, ով միևնույն ժամանակ «Արմիմպորտ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է, զբաղվել առևտրատնտեսական գործունեությամբ:

Չէ՞ որ դա արգելված է Վիեննայի կոնվենցիայով: Մյուս կողմից, եթե ասենք, ՀՀ առևտրային ներկայացուցիչը, «Արմիմպորտի» տնօրենների խորհրդի նախագահի իր պաշտոնում, չի զբաղվում առևտրային գործունեությամբ և սահմանափակված է միայն «Արմենիա» տաղավարի գործունեության հայեցակարգային խնդիրների կազմակերպմանբ, ապա ինչո՞ւ նույն բանը անթույլատրելի կարող է լինել մեկ այլ պետական գերատեսչություն կամ մեկ այլ պետական պաշտոնյայի համար և ինչու են Ռուսաստանի պատկան մարմիները, ինչպես պնդում է «Արմիմպորտ»-ի ղեկավարությունը, ՀՀ դեսպանությանը լիազոր մարմին կարգելու որոշումը համարում ոչ օրինաչափ:

 

Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ... ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց... Փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղ... «Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո՛ք»․ Շուշ... Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու մասին շշուկն... Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական... Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. ... Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբ... Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan