Եվրոպական նոր ռազմական դաշնագիրը կարող է ամերիկյան ընկերություններին զրկել պաշտպանական պայմանագրերից եւ պառակտել ՆԱՏՕ-ն
Եվրոպական նոր ռազմական դաշնագիրը կարող է ամերիկյան ընկերություններին զրկել պաշտպանական պայմանագրերից եւ պառակտել ՆԱՏՕ-ն, հայտարարել է ԱՄՆ-ն Եվրամիությանը՝ նկատի ունենալով, որ հնարավոր պատասխան հարված կլինի:
Մայիսի 1-ի ամսաթվով նամակում ԱՄՆ կառավարությունը հայտնել է, որ եվրոպական դաշնագրով ԵՄ կազմում չմտնող երկրների մասնակցության սահմանափակումները հավասար են «թունավոր դեղերին»:
«Հասկանալի է, որ նման սահմանափակումներն ԱՄՆ-ն չի ողջունի: Մենք չենք ընդունի դրանք»,-ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարի 2 տեղակալների նամակում՝ ուղղված եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին:
Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը սահմանափակող ցանկացած կանոն կնշանակի «տրանսանտլանտյան պաշտպանական հատվածի՝ վերջին 3 տասնյամյակի ուժեղացված ինտեգրման կտրուկ փոփոխություն», գրում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԵՄ-ին նախազգուշացրել էր դեռ անցած տարվա փետրվարին: Սակայն Թրամփի՝ «Ամերիկան ամենից առաջ» քաղաքականությունը, ԱՄՆ սպառազինությունների շուկայում եվրոպական ընկերությունների խնդիրներն ու զուր վատնած ռազմական ծախսերը դարձել են իրենց զինված ուժերի ինտեգրման բարելավման հարցով եվրոպական ջանքերի գլխավոր մոտիվացիան:
Մինչեռ Ֆրանսիան եւ Գերմանիան փորձում են հաջորդ սերնդի եվրոպական կործանիչ մշակել, Վաշինգտոնը հայտարարում է, որ ծրագրերում «սահմանափակող ձեւակերպում» է նկատել, որը չի պատասխանում իրենց պայմանագրերին եվրոպական ընկերություններ ներգրավելու համար ԱՄՆ թափանցիկությանը: