Իրաքի վարչապետը ԱՄՆ-ի եւ Իրանի հետ շփումների ընթացքում ինքը տեսնում է լավ ավարտի նշաններ
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին համարում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի դեպքում «ամեն ինչ լավ կվերջանա»՝ չնայած երկու կողմերից հռետորաբանության ուժեղացմանը:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ շփումների ընթացքում ինքը տեսնում է լավ ավարտի նշաններ։ Ո՛չ Միացյալ Նահանգները․ ո՛չ Իրանը պատերազմ չեն ուզում, եւ Իրաքը կապ է պահպանում երկու երկրների հետ էլ՝ նրան մեջբերում է պետական լրատվական ԻՆԱ գործակալությունը։
Աբդուլ Մահդին հայտնել է, որ Բաղդադը պարբերաբար շփվել է Թեհրանի եւ Վաշինգտոնի հետ եւ փորձել է նվազեցնել լարվածությունը։ Նա նշել է, որ երկու երկրների միջեւ հակամարտությունը «բարդ հարց» է, որի լուծման ուղղությամբ Իրաքը ջանասիրաբար աշխատում է։