Վենեսուելայի ժողովուրդը պետք է ինքնուրույն ընտրի իր առաջնորդին՝ առանց արտաքին միջամտության
Վենեսուելայի ժողովուրդը պետք է ինքնուրույն ընտրի իր առաջնորդին՝ առանց արտաքին միջամտության:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած համատեղ ասուլիսում:
«Մենք չենք ուզում, որ որևէ երկիր միջամտի Վենեսուեալայի գործերին: Մենք ուզում ենք, որ Վենեսուելայի ժողովուրդը հասնի իր ժողովրդավարությանը, ինքն ընտրի իր ղեկավարին, լինի դա պարոն Մադուրոն, թե այլ մեկը», - ասել է Պոմպեոն:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Վենեսուելայի ժողովուրդը «ստանա այն հարստության բարիքները, որ առկա է իր երկրում»:
Պոմպեոն հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր է երկխոսություն վարել Մոսկվայի հետ վենեսուելական ճգնաժամի վերաբերյալ՝ չնայած պահպանվող տարաձայնություններին: