ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լի է լավատեսությամբ Չինաստանի հետ առեւտրային վեճի լուծման հարցում
Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը ուշադրություն կդարձնի Պեկինի վճռականությանը՝ պաշտպանել իր շահերը, անգամ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սպառնացել է սակագները տարածել գրեթե ամբողջ չինական ներմուծման վրա։
Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Գեն Շուանը հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են շարունակել բանակցությունների գործընթացը՝ սրված առեւտրային վեճերը կարգավորելու նպատակով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լի է լավատեսությամբ Չինաստանի հետ առեւտրային վեճի լուծման հարցում։ Ելույթ ունենալով Սպիտակ տան ճաշկերույթի ժամանակ՝ Թրամփը նշել է, որ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, որը ներկա էր միջոցառմանը, երկու շաբաթ առաջ է վերադարձել Չինաստանի հետ հանդիպումից առեւտրային բանակցությունների մասին։
«Նա (ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը) նոր է վերադարձել Չինաստանից։ Դուք կիմանաք հանդիպման արդյունքների մասին երեք կամ չորս շաբաթից... Բայց ես զգացողություն ունեմ, որ կարելի է հաջողության սպասել»,- ասել է Թրամփը։