Թբիլիսիում «Սարդ-մարդու» հագուստով 4-ամյա երեխան թռել է 8-րդ հարկից
4 տարեկան երեխան բնակելի շենքի 8-րդ հարկից թռել է ներքև և փրկվել: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Թբիլիսիի Գլդանի թաղամասում: Նշված տեղեկատվությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, հայտնում է «Ալիք մեդիա»-ն:
Ականատեսների խոսքերով, դեպքի ժամանակ տղայի հագին եղել է «սարդ-մարդու» հագուստ: Երեխային շտապ օգնության ջոկատը տեղափոխել է Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկա: Այս պահի դրությամբ նրա վիճակը գնահատվում է բավարար:
Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, կատարվածի առնչությամբ սկսվել է հետաքննություն: